ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՈՂ ԽՈԶԱՆԱԿ

Categories: , , ,
0 out of 5

3,300֏

In stock

ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՈՂ ԽՈԶԱՆԱԿ ՉՈՐ ՄԵՐՍՄԱՆ ՀԱՄԱՐ
ՊԱՏՐԱՍՏԵ՞Ք ԱՄԱՌԱՅԻՆ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԳՍՏԻ ԳԵՂԵՑԻԿ ԿԱԶՄՎԱԾՔՈՎ
ԳԵՂԵՑԻԿ և ՑԱՆԿԱԼԻ ՄԱՐՄԻՆ
✅Հեռացնում է մահացած մաշկը
✅Լավացնում արյան շրջանառությունը
✅Պայքարում է ցելյուլիտի դեմ
✅Առողջացնում մաշկի մակերեսը
✅Զգալիորեն երիտասարդեցնում և ձգում մարմնի ուրվագծերը
⛔ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ՝
Մերսող խոզանակը օգտագործում են չոր մաշկին, նախքան լոգանք ընդունելը։

Եթե մերսումից հետո մաշկի վրա հայտնվել են կարմիր բծեր կամ այրոցի զգացում, հաջորդ անգամ նվազեցրեք գործադրվող ճնշման ուժը և ազդեցության ժամանակը։

Լավագույն արդյունքի համար օգտագործեք մարմնի մաշկի խնամքի յուղերի հետ համատեղ։

ՄԵՐՍՈՂ ԽՈԶԱՆԱԿՈՎ ՄԵՐՍՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
✅Ընթացակարգը իրականացվում է ուղիղ մեղմ հպումներով և շրջանաձև շարժումներով։ ✅Մերսումները կատարվում են ներքևից վերև լիմֆատիկ հոսքի ուղղությամբ։
✅Սկսեք մերսումը ոտքերից, աստիճանաբար բարձրանալով վեր։
✅Շրջանաձև շարժումներով մշակեք ազդրերը և հետույքը, որովայնի և կրծքի շրջանում թուլացրեք ճնշման ուժը:
✅Մեջքը մերսեք ուղիղ շարժումներով, սկիզբ առնելով գոտուց և բարձրանալով վեր։
✅Ավելի երկար և ուժգնորեն շփեք խնդրահարույց հատվածները։
✅Ընթացակարգն ավարտելուց հետո մերսեք ձեռքերն ու ուսերը թեթև սահող շարժումներով
✅Չոր մերսումից հետո անհրաժեշտ է իրար հաջորդող տաք և սառը ցնցուղ ընդունել էպիդերմիսի մնացորդները հեռացնելու և մաշկը սառեցնելու նպատակով։

🛁 Ցնցուղից հետո խոնավ մաշկին քսեք որևէ սնուցող բնական յուղ։

⏰Չոր մերսման ընթացքը սկսեք օրական 3 րոպեից, որպեսզի մաշկը սովորի ուժգին ազդեցությանը։

Աստիճանաբար ավելացրեք ժամանակը մինչև 10֊15րոպե⏰։

Խորհուրդ է տրվում մերսումներ կատարել շաբաթական 3֊4 անգամ։
⭕⛔Հակացուցված է չոր մերսումներ կատարել մաշկային ծանր հիվանդությունների (այդ թվում անոթային) և մաշկի բաց վնասվածքների առկայության դեպքում։

Միայն գրանցված հաճախորդները, ովքեր գնել են այս ապրանքը, կարող են թողնել կարծիք:

Կարծիք

Դեռևս մեկնաբանություններ չկան:

✕

Գրանցվեք այսօր

Դուք կստանաք 10% զեղչ, որպես փոքրիկ նվեր ձեր առաջին գնման համար. Շնորհակալ ենք Adèle Soap-ը ընտրելու համար։

Բաժիններ

ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՈՂ ԽՈԶԱՆԱԿ

ՀԱԿԱՑԵԼՅՈՒԼԻՏԱՅԻՆ ՄԵՐՍՈՂ ԽՈԶԱՆԱԿ