6,500֏
ՍԱՆԴԱԼԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՅՈՒՂ
Սանդալ, սանտալ կամ ճանդան (լատ՝ Santalum) մշտադալար, արևադարձային ծառերի տեսակ, Սանդալազգիների ընտանիքից։ Սանդալի յուղը լայնորեն օգտագործվում էր օծանելիքի, կոսմետիկայի և բժշկության մեջ:
Սանդալի յուղը շատ լավ է օգնում շնչառական համակարգի վարակների ժամանակ, հատկապես չոր, նյարդայնացնող հազի դեպքում, ինչպես և հանգստացնող ազդեցություն է գործում։
Սա այն լավագույն յուղերից մեկն է, որ բուժում է քրոնիկ բրոնխիտը, ֆարինգիտները և անգինան։ Սպազմոլիտիկ է, լավարկում է արյան շրջանառությունը և միկրոցիրկուլյացիան։
Վերացնում է գլխապտույտը, սրտխառնոցը, աչքի մգեցումը։
Սանդալը իջեցնում է արյան ճնշումը, ամրացնում է արյան անոթները, արդյունավետ է երակների վարիկոզի դեմ։
Մաքրում է մարմինը «տոքսիններից»:
Սանդալի յուղը լավարկում է մարսողությունը, վերացնում է գաստրիտները, մարսողության խանգարումը և լուծը։
Ունի հակաբորբոքային և հականեխիչ ազդեցություն միզասեռական համակարգի բորբոքման ժամանակ՝ ցիստիտներ, ուրետրիտներ, վագինիտներ։
Հակաուռածուցիչ և միզամուղ միջոզ է։ Սանդալի յուղն իրենից ներկայացնում է հզոր միջոց քորի քեմ։
Բացի այդ, ճանդանի եթերային յուղը հաճախ օգտագործվում է մեդիտացիայի ժամանակ։
Ենթադրվում է, որ ճանդանը պնդացնում է, հաստացնում է մարդու էներգետիկ դաշտի շերտը՝ նպաստելով աուրայի արագ և սահուն վերականգնմանը:
Երկար տարիներ սանդալի յուղն օգտագործել են մաշկի և մազերի խնամքի համար։
Այն հիանալի է ցանի, բշտիկների դեպքում, ինչպես Նաև յուղոտ և պրոբլեմատիկ, գրգռված մաշկի համար։
Այն կարելի է խառնել քսուքների, եթերային և կոսմետիկ յուղերի հետ։ Վերականգնողական հատկության շնորհիվ՝ սանդալի յուղը հարթեցնում է մանր կնճիռները աչքերի շրջանում, վերացնում է կարմրությունը, մաշկին հաղորդում է լիֆտինգ էֆեկտ։
Սանդալը օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ։ Սանդալի եթերային յուղը տալիս է օծանելիքին «ազնիվ ծառու» տոն։
Սանդալի եթերային յուղի հավելումն օծանելիքի մեջ, հանդիսանում է հիանալի վերին և ստորին բուրմունքի տոների ֆիքսատոր:
Կարծիք
Դեռևս մեկնաբանություններ չկան: