Թուրինջի եթերային յուղ
- Բրենդը՝ Ադել Բնական Օճառներ
Թուրինջի եթերային յուղը կոսմետիկ և դեղորայքային հրաշալի միջոց է, որը լայն տարածում ունի ինչպես՝ մաքուր վիճակում, այնպես էլ՝ այլ բաղադրիչների հետ համադրած:
Այն կարելի է օգտագործել դեմքի և մարմնի խնամքի պարագայում:
Այն մի քանի խնդիրներ է լուծում, օրինակ՝ վերացնում է բշտիկները, կարգավորում է մաշկի ճարպի արտազատումն ու դեմքին թարմություն է հաղորդում:
Թուրինջի եթերային յուղը թարմացնում, կարգավորում և լավացնում է տրամադրությունը:
Թուրինջի հոտը լավացնում է տրամադրությունը, պարզեցնում է ուղեղը, ազատում է անհանգստություններից, օգնում է կյանքին ավելի հանգիստ վերաբերվել:
Եթերային յուղով մերսումը հանում է սպազմները, ցավերը, լարվածությունն ու մկանային հոգնածությունը:
Այն օգտագործվում է մկանների ճկունության համար՝ արթրիտի բուժման դեպքում:
Եթերային յուղը՝ կոսմետիկ նպատակներով, դրական է ազդում յուղոտ և խառը տիպի մաշկերի վրա:
Այն կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, նեղացնում է ծակոտիները, կանխարգելում է բշտիկների գոյացումը:
Թուրինջի ի եթերային յուղը հարթեցնում է մաշկն ու պահպանում դրա ձգությունն ու խոնավությունը:
Կանխարգելում է հղիության ժամանակ մաշկի վրա տհաճ բծերի գոյացումը:
Թուրինջի յուղը հաճախ ներառում են յուղոտ և պրոբլեմատիկ մաշկի համար նախատեսված դիմակների բաղադրության մեջ
Միայն գրանցված հաճախորդները, ովքեր գնել են այս ապրանքը, կարող են թողնել կարծիք:
Կարծիք
Դեռևս մեկնաբանություններ չկան: