Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ, ստորագրելով առաքիչի ներկայացված առաքման անդորրագիրը: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:
“Adele Handmade Soap”-ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար
Պատշաճ որակի առաքված ապրանքը վերադարձի կամ փոխանակման ենթակա չէ։
Գնված ապրանքը հնարավոր է չեղարկել կամ փոփոխել նախքան ընկերության կողմից առաքումն իրականացնելը։
Դրամական փոխհատուցում
Որպես օրենք, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում գնորդի «Adele Handmade Soap»-ի անձնական հաշվի հաշվեկշռին։ Փոխհատուցումը իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Որոշ դեպքերում՝ գնորդի պահանջով կամ «Adele Handmade Soap»-ում անձնական հաշվի բացակայության դեպքում, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակին՝
- բանկային քարտի վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,
- բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,
- PayPal համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն PayPal հաշվին,
- iDram համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն iDram հաշվին,