Զամբյուղը դատարկ է
Շիի և Ավոկադոյի Յուղերի Խառնուրդ
Categories: Բազային Յուղեր և Կարագներ, Մարմնի խնամք, Խնամք, Դեմքի խնամք, Յուղեր15,500֏
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՅՈւՂԵՐԻ ԽԱՌՆՈւՐԴԸ
ԱՎՈԿԱԴՈՅԻ ՅՈւՂ 1-ԻՆ ՍԱՌԸ ՄԱՄԼՈւՄՈՎ ԵՎ ՇԻ ՅՈւՂ
Աֆրիկյան մայրցամաքը շնորհել է մեզ հրաշագործ Ոսկյա Շի յուղը:
Այն հիրավի աշխարհի ամենահայտնի և օգտակար յուղն է, որն օժտված է խոնավեցնող, սնուցող և հակակնճիռային հզոր հատկություններով, միակ յուղն է, որը պարունակում է 80% տրիգլիցիրիդներ և ճարպեր, ինչպես նաև A, E, F վիտամինների մի ամբողջ փունջ:
Միակ յուղն է, որը ներթափանցում է մաշկի ամենախորը շերտերը`մինչև մկանային համակարգ, արագ ներծծվում է, սնուցում է և խոնավեցնում մաշկը, երիտասարդեցնում է և պայքարում է վաղաժամ ծերացման դեմ:
Շի յուղը նաև օժտված է հակաբորբոքային, ապաքինող և հանգստացնող հատկությամբ:
Այն վերադարձնում է մաշկի երիտասարդ, առաձգական և առողջ երբեմնի փայլն ու տեսքը:
Ամազոնի մշտադալար անտառները պարգևել են մեզ բնության մեկ այլ նվեր`ԱՎՈԿԱԴՈՅԻ ՅՈՒՂԸ: Դեռևս Ացտեկների, Ինկերի, Մայա ցեղատեսակների կանայք օգտագործել են այս Հրաշք Յուղը մաշկի խնամքի համար:
Ավոկադոյի յուղը պարունակում է վիտամիններ A և F, չհագեցած ճարպաթթուների և հակաօքսիդանտների մի ամբողջ փունջ, որոնք երիտասարդեցնում են, դանդաղեցնում են ծերացման գործընթացը, խթանում են կոլագենի և էլաստինի սինթեզը:
Միասին` ԱՎՈԿԱԴՈ ՅՈՒՂԸ և ՇԻ ՅՈՒՂԸ մաշկին հաղորդում են առաձգականություն, աննկարագրելի երիտասարդ և առողջ տեսք, ապաքինում են վերքերը, սպիերը, այտուցները, մաշկաբորբը, կարգավորում են արյան շրջանառությունը, հագեցնում են թթվածնով, պաշտպանում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումից, ինչպես նաև քամուց և ցրտից:
Հարմար է ցանկացած մաշկի համար!
Օգտ. Եղանակը` Քսել մաքուր ԽՈՆԱՎ մաշկին առավոտյան և երեկոյան:
Կարծիք
Դեռևս մեկնաբանություններ չկան: