No products in the cart.
Roll over image to zoom in
6,000֏ – 16,500֏
ԱՄԱՐԱՆՏԻ ՅՈՒՂ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՄԱՐԱՆՏԻ ՅՈՒՂ ԽՄԵԼՈՒ և ՎԻՏԱՄԻՆ D-Ի ՊԱԿԱՍԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ԱՅՍ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀՈՂ
ԱՄԱՐԱՆՏԻ ՅՈՒՂ
Ինչպես հայտնի է, գեղեցկությունը հզոր ուժ է, և, իհարկե, գեղեցիկ արտաքինի գրավականն առողջ օրգանիզմն է։
Աքաղաղի կատար, թավշուկ կամ հավակատար անունները մարդկությանը հայտնի են հնադարյան ինկերի ժամանակներից, իսկ վերջին ժամանակներում մեկ բառով՝ ամարանտ։
Ամարանտի յուղը հաճախ հանդիպում է մաշկի եւ վարսերի համար գեղեցկության միջոցների բաղադրության մեջ։
«Ամարանտ» անվանումը թարգմանվում է որպես անմահ։
Կոսմետիկան հավերժ կյանք չի խոստանում, սակայն երիտասարդությունը պահպանելը՝ այո։
Ամարանտի յուղը ստացվում է բույսի բոլոր մասերից, սակայն, հիմնականում՝ սերմերից։
Էքստրակցիայի մի քանի հասանելի մեթոդներից ամենաճիշտը սառը պրեսավորումն է, որը թույլ է տալիս յուղի մեջ պահպանել օգտակար նյութերի ամենամեծ կոնցենտրացիան։
Ամարանտի յուղի գլխավոր բաղադրիչը սքվալենն է։
Այս հակաօքսիդացիոն նյութը առկա է մաշկի ճարպագեղձերում, նրանից է կախված մաշկի խոնավացման եւ էլաստիկության աստիճանը։
1931 թվականին Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, բժիշկ Կլաուրն ապացուցել է, որ սքվալենը ազատում է թթվածինը՝ նրանով օրգաններն ու հյուսվածքները հագեցնելով։
Այսպիսով վերացվում է թթվածնի դեֆիցիտը, որն օրգանիզմի ծերացման պատճառներից մեկն է համարվում։
Երկար ժամանակ սքվալենը ստանում էին խոր ջրերում բնակվող շնաձկների լյարդից (լատին. squalus՝ շնաձուկ)։
Այդուհանդերձ, շնաձկան լյարդում սքվալենի պարունակությունը 1,5% է կազմում։
Ամարանտի սերմերում սքվալենի պարունակությունը 8%-15% է, ինչը լուրջ փաստարկ է հօգուտ այս բույսի։
Ամարանտի յուղի մեջ սքվալենից ավելի շատ է օմեգա-6 թթուն, որը պատասխանատու է մաշկի վերականգնման, արեւայրուքների, կտրվածքների, հետակնեի եւ էկզեմայի բուժման համար։
Այս յուղի ամենավերջին կարեւոր տարրը E վիտամինն է՝ եւս մեկ օքսիդանտ, որն արդյունավետ պաշտպանում է օրգանիզմը արագ ռադիկալներից։
Ամարանտի յուղը կարող է լուծել մաշկի ցանկացած խնդիր. զգայունություն, բորբոքում, չորություն, կնճիռներ, պիգմենտացիա, փքվածության կորուստ, մազաթափություն, եղունգների կոտրվածքներ:
Յուղի մեջ առկա վիտամին D-ն ամրապնդում է իմունիտետը, նպաստում է օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի յուրացմանը, նվազեցնում է քաղցկեղային, սիրտ-անոթային, էնդոկրին և մաշկային հիվանդությունների առաջացման և զարգացման ռիսկը։
Ամարանտի յուղի հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակաքաղցկեղային և իմունոկարգավորող հատկությունները մեծ չափով պայմանավորված են նաև բաղադրության մեջ առկա ֆիտոստերոլներով, որոնք նպաստում են արյան բաղադրության մեջ առկա «վատ» խոլեստերինի նվազեցմանը, կանխում են 2-րդ կարգի շաքարային դիաբետի առաջացումը։
Additional information
Volume | 35ml., 100ml. |
---|
Reviews
There are no reviews yet.