No products in the cart.
Անանուխի Եթերային Յուղ
Գոյություն ունի անանուխի ավելի քան 20 տեսակ։
Այն օրգանիզմի համար կարևոր մի շարք բաղադրիչներ ունի՝ վիտամիններ, եթերային յուղեր, հանքանյութեր և այլն։
Հակոբորբոքային հատկություն ունի։
Անանուխը մեծ քանակով յուղ է պարունակում, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում և կանխարգելում է բջիջների վնասումը։
Բացի այդ՝ անանուխը հականեխիչ հատկություն ունի, հրաշալի միջոց է միջատների խայթոցների դեպքում։
Պայքարում է մրսածության դեմ։
Այս բույսը համարվել է բնական ցավազրկող և պաթոգեն միջոց, որն օգտագործվել է տարբեր հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ անգինայի և ֆարինգիտի դեպքում։ Անանուխը չեզոքացնում է բերանի խոռոչի, քթի լորձաթաղանթի գրգռումը, պայքարում է ալերգիայի նշանների դեմ, շնչառական ուղիներն ազատում է լորձից։
Կարգավորում է նյութափոխանակությունը։
Անանուխն ուտելիքին ավելացնելու դեպքում կարող է նկատելիորեն լավացնել նյութափոխանակությունը։
Այս բույսն արդյունավետորեն պայքարում է սրտխառնոցի ու այրոցի դեմ, կանխարգելում մեծ քանակով գազերի առաջացումն ու դիարեան, ինչպես նաև լավացնում է ախորժակը։
Լավացնում է մաշկի վիճակը։ Անանուխը հարուստ է վիտամին A-ով, որը նպաստում է թարմանալուն, երիտասարդանալուն, մաշկի վիճակի լավացմանը։
Այն նվազեցնում է ճարպագեղձերի աշխատանքը, փակում ծակոտիները։ Անանուխի թուրմն օգնում է նվազեցնել քրտնարտադրությունը, մաշկային վարակների առաջացման հնարավորությունը, իսկ կոնցենտրացված անանուխի թեյը փափկեցնում է ոտքերի մաշկը։
Օգտակար է կնոջ առողջության համար։
Անանուխն արդյունավետորն չեզոքացնում է տոքսիկոզի նշանները, լավացնում է ախորժակը, կանխարգելում առանց պատճառի անհանգստության նոպաները, որոնք հաճախ են նկատվում հղիության ընթացքում. հաշվի առեք, որ հղիության դեպքում այն պետք է օգտագործել սահմանափակ քանակով, հակառակ դեպքում՝ արգանդի տոնուսը կարող է բարձրանալ։
Անանուխն օգնում է ազատվել ցավից՝ դաշտանային ցիկլի ընթացքում, և դաշտանադադարի տհաճ նշաններից։
Հանգստացնող ազդեցություն է ունենում։
Անանուխի բույրը հանգստացնող ազդեցություն է ունենում։ Այն լավ տրամադրություն է հաղորդում և օգնում պայքարել անքնության դեմ։
Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը։
Անանուխի պարբերական օգտագործումը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այն օգնում է լայնացնել արյունատար անոթները, իջեցնել զարկերակային ճնշումը։
Բացի այդ՝ անանուխը բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա։
Reviews
There are no reviews yet.