No products in the cart.
Roll over image to zoom in
2,500֏
Չիչխանի Յուղ 100% բնական
Չիչխանի յուղը պարունակում է հատապտղի մեջ պարունակվող բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, ընդ որում՝ հսկայական քանակությամբ, քանի որ վերամշակման շնորհիվ հատապտուղները «տալիս» են իրենց մեջ եղած բոլոր օգտակար նյութերը:
Չիչխանի յուղն օժտված է մեծ քանակությամբ օգտակար հատկություններով:
Այն վարակազերծում է, նպաստում է ապաքինմանը, հանգստացնում է և ունենում է հակաբակտերիալ ազդեցություն:
Այս յուղն օգտագործվում է նույնիսկ քաղցկեղի բուժման և մաշկի ճառագայթային ախտահարման դեպքում:
Մրսածության, նշիկաբորբի (անգինա) կամ գրիպի ժամանակ չիչխանի յուղը խորհուրդ է տրվում կաթեցնել քթին և քսել կոկորդին:
Բացի այդ, այն նաև օգտագործվում է տեսողական խանգարումների բուժման համար:
Չիչխանն օգնում է վերականգնել աչքի եղջերաթաղանթի ախտահարված բջիջները և օգտագործվում է շաղկապենաբորբի (կոնյունկտիվիտ) և եղջերաթաղանթի հիվանդությունների բուժման համար:
Չիչխանի յուղը համարվում է յուրահատուկ պոլիվիտամինային դեղամիջոց:
Այն շատ արդյունավետ հակաբորբոքային ու ցավազրկող միջոց է, որը նպաստում է վերքերի արագ ապաքինմանը և օգտագործվում է այրվածքների, ցրտահարման և մի շարք այլ մաշկային խնդիրների ու հիվանդությունների դեպքում:
Բացի այդ, այն օգտագործ է նաև ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների և գաստրիտի, ինչպես նաև զարկերակային ճնշման տատանումների, կորոնար անբավարարության և ստենոկարդիայի ժամանակ:
Չիչխանի յուղն օժտված է ուժեղ հակասկլերոտիկ հատկություններով, ուստի օգտագործվում է տարեցների մոտ աթերոսկլերոզի կանխարգելման համար:
Գինեկոլոգիայում այս յուղը նույնպես լայն կիրառություն ունի և օգնում է տարատեսակ բորբոքումների՝ հատկապես արգանդի վզիկի էրոզիայի ժամանակ:
Այս դեպքում հարկավոր է պատրաստել չիչխանի յողով թրջված տանպոններ հեշտոցի համար:
Այն գեղեցկության պահպանման, կատարելագործման հիանալի միջոց է։
Չիչխանի յուղն ամրացնում է մազարմատները՝ օգնելով մազերին ավելի արագ երկարել, լինել խիտ ու փայլուն։
Ուստի արժե չիչխանի յուղով դիմակներ պատրաստել, եթե ցանկանում եք փայլել Ձեր գեղեցիկ վարսերով։
Եթե Ձեր վարսերը չոր են, ուրեմն բավարար է չիչխանի յուղը քսել մազարմատներին, դա կօգնի ամրացնել մազարմատներն ու խոնավեցնել ու սնուցել ողջ մազերը։
Չիչխանի յուղի բարենպաստ ազդեցությունը մաշկի վրա անգնահատելի է։
Բացի վերքերի ու այրվածքների բուժումից, այն օգնում է բարելավել մաշկի գույնը, մաշկի երանգն ավելի միատոն դարձնել, ինչպես նաև պայքարել կնճիռների առաջացման դեմ։
Չիչխանի յուղն օգնում է ազատվել մաշկի պիգմենտային բծերից, բարձրացնում մաշկի առաձգականությունը։
Այս վիտամիններով հարուստ յուղը նպաստում է նաև թարթիչների և հոնքերի արագ աճին՝ ամրացնելով դրանք։
Չիչխանի յուղը հիանալիորեն փոխարինում է շուրթերի համար նախատեսված բալզամներին՝ նրբորեն խնամելով շրթունքների նուրբ մաշկը։
Reviews
There are no reviews yet.