Հակացելյուլիտային ՄԵՐՍՈՂ ԽՈԶԱՆԱԿ

Categories:
0 out of 5

3,000֏

In stock

Compare

ՄԵՐՍՈՂ ԽՈԶԱՆԱԿ

ՉՈՐ ՄԵՐՍՄԱՆ ՀԱՄԱՐ
ՊԱՏՐԱՍՏԵ՞Ք ԱՄԱՌԱՅԻՆ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԳՍՏԻ ԳԵՂԵՑԻԿ ԿԱԶՄՎԱԾՔՈՎ
ԳԵՂԵՑԻԿ և ՑԱՆԿԱԼԻ ՄԱՐՄԻՆ
Հեռացնում է մահացած մաշկը
Լավացնում արյան շրջանառությունը
Պայքարում է ցելյուլիտի դեմ
Առողջացնում մաշկի մակերեսը
Զգալիորեն երիտասարդեցնում և ձգում մարմնի ուրվագծերը
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ՝
Մերսող խոզանակը օգտագործում են չոր մաշկին, նախքան լոգանք ընդունելը։

Եթե մերսումից հետո մաշկի վրա հայտնվել են կարմիր բծեր և/կամ այրոցի զգացում, հաջորդ անգամ նվազեցրեք գործադրվող ճնշման ուժը և ազդեցության ժամանակը։

Լավագույն արդյունքի համար օգտագործեք մարմնի մաշկի խնամքի յուղերի հետ համատեղ։

ՄԵՐՍՈՂ ԽՈԶԱՆԱԿՈՎ ՄԵՐՍՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Ընթացակարգը իրականացվում է ուղիղ մեղմ հպումներով և շրջանաձև շարժումներով։ Մերսումները կատարվում են ներքևից վերև լիմֆատիկ հոսքի ուղղությամբ։
Սկսեք մերսումը ոտքերից, աստիճանաբար բարձրանալով վեր։
Շրջանաձև շարժումներով մշակեք ազդրերը և հետույքը, որովայնի և կրծքի շրջանում թուլացրեք ճնշման ուժը:
Մեջքը մերսեք ուղիղ շարժումներով, սկիզբ առնելով գոտուց և բարձրանալով վեր։
Ավելի երկար և ուժգնորեն շփեք խնդրահարույց հատվածները։
Ընթացակարգն ավարտելուց հետո մերսեք ձեռքերն ու ուսերը թեթև սահող շարժումներով
Չոր մերսումից հետո անհրաժեշտ է իրար հաջորդող տաք և սառը ցնցուղ ընդունել էպիդերմիսի մնացորդները հեռացնելու և մաշկը սառեցնելու նպատակով։

🛁 Ցնցուղից հետո խոնավ մաշկին քսեք որևէ սնուցող բնական յուղ։

Չոր մերսման ընթացքը սկսեք օրական 3 րոպեից, որպեսզի մաշկը սովորի ուժգին ազդեցությանը։ Աստիճանաբար ավելացրեք ժամանակը մինչև 10֊15րոպե։

Խորհուրդ է տրվում մերսումներ կատարել շաբաթական 3֊4 անգամ։
Հակացուցված է չոր մերսումներ կատարել մաշկային ծանր հիվանդությունների (այդ թվում անոթային) և մաշկի բաց վնասվածքների առկայության դեպքում։

Sign up today and get discount.

We give you 10% discount as a small gift for your first purchase. Thank you for choosing Adèle products.

Department Menu

Հակացելյուլիտային ՄԵՐՍՈՂ ԽՈԶԱՆԱԿ

Հակացելյուլիտային ՄԵՐՍՈՂ ԽՈԶԱՆԱԿ