Բնության կողմից տրված
ԱՄԵՆԱՀԶՈՐ ՅՈՒՂԵՐԻ ԽԱՌՆՈՒՐԴ լավագույն արդյունք ստանալու համար:
Աֆրիկյան Ոսկյա Շի յուղը և Մարոկկոյի Հեղուկ Ոսկի՝ Արգանի յուղը համատեղ
Միասին ` ԱՐԳԱՆԻ ՅՈՒՂԸ և ՇԻ ՅՈՒՂԸ մաշկին հաղորդում են առաձգականություն, աննկարագրելի երիտասարդ և առողջ տեսք, ապաքինում են վերքերը, սպիերը, այտուցները, մաշկաբորբը , կարգավորում են արյան շրջանառությունը, հագեցնում են թթվածնով, պաշտպանում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումից , ինչպես նաև քամուց և ցրտից:
Հարմար է մաշկի ցանկացած տեսակի համար
Աֆրիկյան մայրցամաքը շնորհել է մեզ հրաշագործ Ոսկյա Շի յուղը:
Այն հիրավի աշխարհի ամենահայտնի և օգտակար յուղն է, որն օժտված է խոնավեցնող, սնուցող և հակակնճիռային հզոր հատկություններով, միակ յուղն է , որը պարունակում է 80% տրիգլիցիրիդներ և ճարպեր, ինչպես նաև A, E , F վիտամինների մի ամբողջ փունջ:
Միակ յուղն է , որը ներթափանցում է մաշկի ամենախորը շերտերը`մինչև մկանային համակարգ, արագ ներծծվում է , սնուցում է և խոնավեցնում մաշկը, երիտասարդեցնում է և պայքարում է վաղաժամ ծերացման դեմ:
Շի յուղը նաև օժտված է հակաբորբոքային, ապաքինող և հանգստացնող հատկությամբ:
Այն վերադարձնում է մաշկի երիտասարդ, առաձգական և առողջ երբեմնի փայլն ու տեսքը:
Արգանի յուղը հաճախ անվանում են հեղուկ ոսկի: Այն պարունակում է վիտամիններ E և F , չհագեցած ճարպաթթուների և հակաօքսիդանտների մի ամբողջ փունջ, որոնք երիտասարդեցնում են ,
դանդաղեցնում են ծերացման գործընթացը , խթանում են կոլագենի և էլաստինի սինթեզը:
Օգտ. Եղանակը ` Քսել մաքուր ԽՈՆԱՎ մաշկին առավոտյան և երեկոյան :
✕
Reviews
There are no reviews yet.