No products in the cart.
Թեյի Ծառի Եթերային Յուղ
- Brand: Adèle Handmade Soap
0 out of 5
Roll over image to zoom in
Click to open expanded view
ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾՈՂ ՅՈՒՂ
100% ԲՆԱԿԱՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԹԵՅԻ ԾԱՌԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՅՈւՂ
Թեյի ծառի յուղը հիանալի հակասեպտիկ, հակաբակտերիալ, հակաբորբոքիչ, ցավազրկող, հակասնկային, իմունոխթանիչ միջոց է:
Այն ստանում են թեյի ծառի տերևներից: Բույսի հայրենիքը Ավստրալիան է:
Պարունակում է 98-ից ավելի քիմիական միացություններ:
Այն համարվում է մազերի խնամքի լավագույն միջոց:
Թեյի ծառի յուղը, լայնացնելով գլխամաշկի ծակոտիները, վերականգնում է ֆոլիկուլները և խթանում արյան շրջանառությունը, ինչը նպաստում է մազերի արագ աճին:
Կարելի է մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ ավելացնել շամպունի մեջ և կանոնավոր օգտագրծել այն:
Թեյի ծառի յուղը նաև շատ լավ կոսմետիկ միջոց է:
Այն կարելի է օգտագործել մազահեռացումից հետո՝ կարմրությունից և բորբոքումից խուսափելու համար:
Թեյի ծառի յուղը շատ արդյունավետ է ակնեի բուժման համար:
Այն կարելի է օգտագործել ուղղակիորեն մաշկի պզուկոտ հատվածների վրա:
Թեյի ծառի յուղը իսկապես վերականգնում է վնասված կուտիկուլան:
Այն վերացնում է չորացմանը նպաստող բակտերիաներն ու սնկերը:
Խառնելով այն լավանդայի (նարդոս) և ձիթապտղի յուղի հետ, կստանաք հրաշալի միջոց կուտիկուլայի խնամքի համար:
Նաև անփոխարինելի միջոց է եղունգների սնկային հիվանդության դեմ։
Մանրէները կարող են վատ շնչառության պատճառ լինել:
Թեյի ծառի յուղը վերացնում է մարէները, հետևաբար այն կարելի է օգտագործել ողողումներ անելու համար:
Շշի մեջ լցնել տաք ջուր, ավելացնել 3 կաթիլ թեյի ծառի յուղ, 3 կաթիլ անանուխի եթերայուղ և 1 թեյի գդալ ծովի աղ:
Լավ թափահարել, օգտագործել օրը 2 անգամ:
Ականջացավի դեպքում ձիթապտղի և թեյի ծառի յուղերի խառնուրդը (2:1 հարաբերությամբ) տաքացնել և 1-2 կաթիլ կաթեցնել ականջի մեջ:
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.