

Խնկի բույրը բուժում է հոգեկան ցավը, մարդուն հանգստության ու պաշտպանվածության զգացողություն է պարգևում:


Բացի այդ, այն կանխում է օդում, ջրում և նույնիսկ օրգանիզմում մանրէների բազմացումը:


Ստացվում է, որ երբ հոգևորականները խունկ էին ծխում հիվանդի մոտ, բժշկական տեսանկյունից ախտահանում էին տարածքն ու հիվանդի օրգանիզմը:
Այդ ծուխը պարզապես ոչնչացնում էր բոլոր


վիրուսներն ու ախտածին բակտերիաները:


Մանրագույն մասնիկները թոքերի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ ունենալով բուժիչ ազդեցություն:
Խնկի ծխի մեջ պարունակվում են նյութեր, որոնք հաղթահարում են սթրեսը, օգնում են հաղթահարել նյարդային հյուծվածությունը, խուճապի նոպաներն ու անքնությունը:


Խնկի բույրը նաև բարելավում է հիշողությւոնը:
Միջնադարյան


հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք ու չոր էությամբ՝ խունկն ամրապնդում է գիտակցությունն ու բուժում մոռացկոտությունը»:


Բացի այդ, դաոսները խորհուրդ են տալիս օգտագործել խունկը որպես կյանքը երկարացնող միջոց:
Ռուսիայում վանականներն օգտագործում էին խնկով թրմած ջուր, իսկ խնկի ծուխն օգտագործվում էր դիվահարությամբ տառապող հիվանդների բուժման համար, քանի որ խունկը, ինչպես և աղոթքները, ավելի շատ դեղամիջոց է հոգու համար, քան մարմնի:


Բարձր ջերմաստիճանում խեժն արձակում է բիոկատալիզատորներ, որոնք նպաստում են գիտակցության «լայնացմանը»:


ԵՂԵՔ ԱՌՈՂՋ
Reviews
There are no reviews yet.